Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջաբանն ունենալու է հետևյալ պարզ հերթականությունը. Վարուժան Գեղամյան

Հունվար 10,2023 14:34

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Դե ինչ, պաշտոնական ամենաբարձր մակարդակում սկսվեց Ռուսաստանին` Հայաստանի դաշնակցից թշնամու վերածելու գործընթացը` հայտարարելով վերջինիս «Հայաստանի համար սպառնալիք»:

Դեռ կհասցնեմ նորից խոսել դետալների մասին, բայց շտապեմ ասել, թե որն է լինելու այս գործընթացի վերջաբանը` անկախ այս գործընթացին հավատացող անկեղծ հայերի անկեղծ մղումներից:

Իսկ վերջաբանն ունենալու է հետևյալ պարզ հերթականությունը.

1.Բավական կարճ ժամանակահատվածում Հայաստանից դուրս են գալիս ՌԴ զորքերը:

2.Ապա Հայաստանը մնում է լիարժեք մենակ` շրջափակված ոչ միայն բացահայտ թշնամիներով, այլև չունենալով ոչ մի իրական, գետնի վրա օգնություն տվող դաշնակից:

3.Թուրքիան և Ադրբեջանը անվտանգության ապահովման պատրվակով գրեթե անարգել գրավում են Սյունիքի մեծ մասը` Իրանի հետ նախապես փոխզիջումների գնալով (սիրիական տարբերակ):

4.Հայաստանից հայերի արտագաղթի ծավալները մի կողմից, իսկ թյուրքական ներգաղթինը` մյուս, անհնար են դարձնում ներքին դիմադրության կազմակերպումը:

5.Հայաստանը վերածվում է միջազգային տարանցիկ գոտու` սահմանափակված Երևան, Էջմիածին,Սևանի ձախ աջ գծով և թուրք-նատօ-ական հովանու ներքո:

6.Հայկական պետականությունը լավագույն դեպքում պահպանվում է որպես «Երևանի հանրապետություն»:

Համարյա «Սինգապուր»: Նկատի ունեմ մի քաղաքի չափ տարածք ու առանց հայերի: Վատ չի, չէ՞:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031