Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փաստ հրապարակեցի ամանորյա ուղերձում, որ ինքնին հարյուրավոր փաստ արժի». Փաշինյանը՝ իր 100 փաստի սուտ լինելու մասին

Հունվար 10,2023 14:28

«Մեր զինված ուժերի մարտունակությունը կարեւոր է, բայց առանց բանակի խաղաղություն հնարավոր չէ եւ միայն մարտունակ բանակով խաղաղություն հնարավոր չէ: Միշտ էլ կգտնվեն բանակներ, որ ավելի մարտունակ են: Խաղաղության օրակարգը չի կարող շինծու դառնալ, մեզ որեւէ իրադարձություն չպետք է շեղի այդ տեսլականից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երբ հայկական կողմը ասում է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը դա ընկալում է որպես ոտնձգություն իր տարածքային ամբողջականության նկատմամբ ու ասում է՝ դե որ այդպես է՝ մենք էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում:

Խոսելով թուրքերի նկատմամբ թշնամանքի մասին, նա հիշեցրեց իրեն ուղղված հարցը՝ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՞ չէ ու պատասխանեց, որ կան պատմական իրողություններ, որոնց առջեւ աչք չենք կարող փակել, բայց այդ թշնամանքը պետք է կառավարվի:

Ինչու որոշ ԶԼՄ-ների չեն հրավիրել՝ այս հարցին ի պատասխան՝ նա պատասխանեց, որի նստելու տեղ չկա, լոգիստիկ խնդիրներ ունեն, բոլորը չէին կարող հրավիրվել: Իսկ թե ինչո՞ւ փոխեց իր սկզբունքները ԶԼՄ-ների հետ աշխատելիս, առաջ խոսում էր թափանցիկության մասին՝ նա պատասխանեց, որ ՀՀ-ն այնպիսի երկիր է, որտեղ չկա հարց, չհնչի:

Հարցին՝ 100 փաստ էիք հրապարակում, մենք 160 փաստ ենք հրապարակել, որ դրանք սուտ են եղել ու մանիպուլյատիվ՝ Փաշինյանը պատասխանեց. «Մի փաստ հրապարակեցի ամանորյա ուղերձում, որ ինքնին հարյուրավոր փաստ արժի»։ Մանրամասնեց, թե խոսքը հետեւյալի մասին է․ «2022 թվականին պետական պատվերով առողջապահական ծառայության 786 հազար դեպք ենք սպասարկել, որը 2017 թվականի համեմատ կրկնապատիկից ավելին է, 437 հազար դեպքով կամ 125 տոկոսով ավելի», ու հավելեց․ «Հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը»:

Ինչ վերաբերում է թափանցիկությանը նա ասաց, որ մի ինչ-որ պահի ԶԼՄ-ները էմոցիոնալ քաղաքականացված ֆոն են ունեցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031