Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ի՞նչ՝ պետք է լուռ նայենք, թե ինչպե՞ս են ցեղասպանում մեր հայրենակիցներին. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 10,2023 15:19

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ ադրբեջանական մեդիան դեռևս միայն Փաշինյանի ասուլիսն է լուսաբանում:

Ես դեռևս ամբողջությամբ չեմ լսել Փաշինյանի ասուլիսը, բայց երբ մի պահ միացրեցի, երբ հերթական անգամ Փաշինյանը համոզում էր, որ աշխարհում բոլորը ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս ու իրենք բան չենք կարող անել: «Պետք չի դեմ գնալ միջազգային հանրությանը»,–սա էր Փաշինյանի միտքը:

Դեռ մի կողմ թողնենք, որ սա կեղծ պնդում է, եթե նման բան լիներ ՄԱԿ–ի ԱԽ հինգ մշտական անդամներից երեքը՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան  (ԵԱՀԿ ՄԽ անդամ) երկրները, որոնք տասնամյակներ շարունակ վարում էին բանակցային գործընթացը, չէին ֆիքսի ազգերի ինքնորոշման իրավունքը որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Դա էր երաշխավորելու Արցախի ճակատագիրը:

Բայց վերադառնանք Փաշինյանի ասածին, եթե անգամ ամբողջ աշխարհը կանգնել ասում է Արցախը Ադրբեջանի մաս է, հետո էլ Արցախում սկսվում են էթնիկ զտումներ, մենք ի՞նչ՝ պետք է հարմարվենք աշխարհին, լուռ նայենք, թե ինչպե՞ս են ցեղասպանում մեր հայրենակիցներին: Սա հիշեցնում է 1915 թ. իրադրությանը, երբ հաճախ մի գավառում կոտորում էին մեզ, իսկ մյուս գավառում հայերը չէին գիտակցում, որ դրանով իրենց հերթն է մոտենալու…

Ցավալի է, որ անգամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, որով ներկայիս ՀՀ–ն «Ադրբեջանի պատմական հողն է» չօգնեց Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին որևէ բան հասկանալ հարևան հակառակորդից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031