Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին երբեւէ եղե՞լ է առաջարկ միութենական պետության կազմի մեջ մտնելու. Փաշինյանը հղում է անում ոչ պաշտոնական ճնշումներին

Հունվար 10,2023 13:15

Հայաստանին երբեւէ եղե՞լ է առաջարկ միութենական պետության կազմի մեջ մտնելու. այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այդ հարցին, ասաց, որ որեւէ նման պաշտոնական առաջարկ չի եղել, բայց իրականությունն այդքան պարզ չի. «Երբեմն պետք է խորը դիտարկենք: Մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, մեր պարտքն ու առաքելությունն ենք համարում ամեն ինչ անել՝ այդ պետության, մեր հայրենիքի պետականության համար»:

Ճշտեցին՝ ոչ պաշտոնական խողովակներով նման ճնշումներ եղե՞լ են՝ նա պատասխանեց, որ փորձագետների կողմից շարունակական խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել ու Արմեն Գրիգորյանը նաեւ դրանք նկատի ուներ:

Հարցին՝ ո՞րն է Արցախի հարցում նշաձողն իջեցնելու գինը՝ Փաշինյանը պատասխանեց. «Կարգավիճակի հետ կապված խնդրի վերաբերյալ երբ ՌԴ հրապարակային պարզաբանումները եղան: Փաստն այն է, որ մենք գուցե նաեւ այդքան պրագմատիկ չենք գտնվել, մեզ թվացել է, թե ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը տեքստեր են թղթի վրա գրված, որոնք կարող ենք նաեւ չնկատելու տալ: Դա մի մոտեցում է եղել, որի մասին պետք հիմա էլ մտածենք: Մեր բոլոր գործողությունների հիմքում պետք լինի լեգիտիմությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031