Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում են՝ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել, կարելի էր լուծել՝ լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում». Փաշինյան

Հունվար 10,2023 13:07

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ընդդիմությունը ձեզ մեղադրում է հետեւյալի մեջ՝ պատերազմ, շրջափակված Արցախ, օկուպացված տարածքներ, զոհեր, մարտահրավերներ, պատճառաբանում են, թե դուք եք իշխանության, դրա համար է այս իրավիճակը, սրա հետ մեկտեղ դեմ են արտաքին հետախուզմանը: Կխնդրեինք վերլուծել այս հակասող տեղեկությունները:

Փաշինյանը պատասխանեց, որ ցանկացած իրավիճակի պատասխանատուն երկրում իշխանությունն է, բարեփոխումների ու ձախողումների պատասխանատուն ինքն է. «Երբեք չեմ խուսափել քաղաքական պատասխանատվություն կրելուց ու այդ պատասխանատվությունն այն էր, որ ես հրաժարական տվեցի ու արտահերթ ԱԺ ընտրություններ եղան: Եթե մենք ուզում ենք խնդիրները լուծել, պետք խնդիրների ենթատեքստը հասկանալ: 2020-ի պատերազմին նախորդել է 2016-ի պատերազմը: Մենք նաեւ այսօր ԼՂ հարցը եւ այս ամբողջ պատմությունը ավելի լավ հասկանալու անհրաժեշտություն ունենք: Ի վերջո պիտի արձանագրենք, որ այս պատմությունը ՀՀ պետականության մասին է, նրա մասին, թե ինչպես ենք ժամանակն օգտագործում՝ մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար»:

Նա ասաց, որ բացառում է, որ որեւէ մեկը իրեն ավելի խիստ մեղադրանքներ ներկայացնի, քան ինքն իրեն. «Ասում են՝ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել: Կարելի էր լուծել՝ լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031