Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ցանկանում եք՝ բացվի ճանապարհը, քայլ արեք դեպի Արցախ. Լևոն Բաղդասարյանը՝ Գյումրիում ցույցի վերաբերյալ

Հունվար 10,2023 12:55

Արդարությունն ու ազգային շահը պահանջում է արձանագրել, որ Գյումրու ռազմաբազայի դիմաց կազմակերպած ցույցը և Լաչինի միջանցքի փակված ճանապարհն իրար հետ կապ ունեին այնքանով, որքանով, ասենք, ԱՄՆ-ի հնդկացիական ցեղերի և Ռուսաստանի չուկչաների առերևույթ խախտված իրավունքների նմանությունը։

Արդարությունն ու ազգային շահը պահանջում է արձանագրել, որ երեսուն տարիների ընթացքում հայ-թուրքական սահմանին մեկ կրակոց չի եղել, և եթե ոմանք դա պատճառաբանում են միջազգային հանրության և գերտերություններով պայմանավորված, ապա Արցախում 120000 բնակչի պատանդ վերցնելու, ցեղասպանելու տոտալ գործողություններն ու այդ հանրության ու գերտերությունների խոսքից գործի չանցնելը լավագույն պատասխանն է վերը նշվածին։

Արդարության շահը պահանջում է լրագրողական հետաքննություն անցկացնել և հանրությանը տեղեկացնել, թե այդ ցույցի կազմակերպիչներից քանի տոկոսն է մասնակցել քառասունչորսօրյա պատերազմին։

Իրավամբ, եթե ցանկանում եք, որպեսզի բացվի ճանապարհը, քայլ արեք դեպի Արցախ, պահանջեք, որպեսզի ճանապարհն ազատեն, եթե իհարկե ձեր պատվիրատուների ցանկությունը ճանապարհ բացելն է, ոչ թե պետության ու հայության վերջնական բնաջնջումը բնօրրանից։

Լևոն Բաղդասարյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031