Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան․ Պատերազմի մութ շղարշով ստվերված ամանորյա տոներ․ «Լե Ֆիգարո»

Հունվար 10,2023 12:30

Խաչիկի փոքր եկեղեցում խռնված գյուղացիների ամբոխ գյուղը ադրբեջանական տիրապետության տակ գտնվող Նախիջևանին [Ինքնավար Հանրապետության] մոտ է։ Հայաստանյան ամանորյա տոները նախանշվեցին ադրբեջանական հարձակումների ահասարսուռով։ Նրանք շարունակում են Արցախը պահել շրջափակման մեջ ։«Լե Ֆիգարո»–ի հունվարի 7-ին հրապարակած հոդվածը։

Հայաստանում Ամանորին ամենուրեք աղերսանքներ էին հնչում

Արցախում շարունակվող շրջափակմանը զուգընթաց՝ պաշտոնական Երևանը իր երկրի տարածքից նոր մաս կորցնելու վախի մեջ է։
2023-01-09

ԽԱՉԻԿՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԹՂԹԱԿԻՑ

ՍԵԴՐԻԿ ԳՐԱՍ

—————————

ԿՈՎԿԱՍ․ Ադրբեջանի սահմանը վերևից ընդամենը մի քանի հարյուր մետր է․ այն անցնում է տների տանիքներից կախված դաշտավայրերով։ «Նոր տարվան նրանք սովորաբար ձյունով են պատված», – նկատում է գյուղապետը։ Բայց մերկ ցամաքի վրա կարող ենք տարորոշել վարից հետո մնացած ակոսը։ «Դրանց մշակումը դադարեցնելը հավասարազոր կլինի հող հանձնելուն», – բացատրում է նա՝ հավաստիացնելով, որ չնայած դաժան ձմեռներին՝ գյուղապետարանը նույն կերպ շարունակում է խաղող աճեցնելու գործին լծվել։ Նրանք շարունակում են սխրագործությունների դիմել զինվորականների պաշտպանական դիրքերից՝ սահմանում իրենց քրտինքով նվաճածը հաղթությամբ տոնելու համար։ Վերջին ամիսներին սակայն ադրբեջանական բանակն առանց վարանելու բաց չի թողնում կրակ արձակելու պատեհ պահը։ Փամփուշտի թիրախում է հայտնվել քաղաքապետի մեքենան։

Խաչիկ գյուղը գտնվում է Իրանին և Թուրքիային սահմանակցող Նախիջևանից 1800 մետր բարձրության վրա։ Հունվարի 5-ին՝ ամանորյա տոների թեժ շրջանում, գյուղացիները փոքր եկեղեցում խռնվեցին։ Հազարամյակների այս շինությունը, ինչպես ամենուր, այս վիթխարի սարահարթերում, քրիստոնեական սկիզբ ունի։ Դրա համար էլ հայկական եկեղեցին Սուրբ Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին՝ հաշվի առնելով, որ Քրիստոսի ծննդյան իսկական տարեդարձը հենց այդ օրն է։ Դեկտեմբերի 25-ը կաթոլիկները ստեղծել են ՝ սերտ եզրեր գտնելով ձմեռային արևադարձի հետ կապված հին հեթանոսական ավանդույթի հետ։ Հայկական եկեղեցին ո՛չ հեթանոսական է, ո՛չ ուղղափառ․ այն առաքելական է՝ իր նախնական ծեսերին հավատարիմ։

Մայրաքաղաք Երևանում նոր սերնդի մոտ հավատքը հաճախ այնքան էլ ուժգին չէ արտահայտված։ Չհաշված այն որ Խորհրդային ժառանգությունը Սուրբ Ծնունդը մղում էր երկրորդ պլան՝ առաջին տեղում թողնելով Նոր տարին։ Բայց Խաչիկում, ինչպես ամենուր, եկեղեցին մնում է սյան վրա «համայնքի սրտում», կրկնում է քաղաքապետը։ Առաջին խրճիթների այս գյուղում զինվորականները երբեք չեն հեռանում, անգամ եթե եկած են լինում երկրի ամենատարբեր մասերից։ Զինվորական համազգեստի գույներով բաճկոն հագած այս երիտասարդ նորակոչիկներից երեսունը գալիս են՝ տեղավորվելու եկեղեցու խորքում։ Նրանց դիմաց թիկնեղ տղամարդիկ, չսանրված մազերով երեխաներր և շալով փաթաթված կանայք են։

Նրանց հոգևոր հայրը՝ Հովհաննես Մաթևոսյանը, այստեղ ընդամենը իր ծառայությունը կատարող շրջանի զինվորական հոգևորական է։ Երիտասարդ եկեղեցականը իր ժամանակը բաշխում է ժամերգության և կայազորում անցկացրած ժամերի միջև։ Սքեմը ուսերին գցած` նա կարծես երբեք չի դադարում երգել խաչի նշանները բազմացնող տոնակատարության ողջ ընթացքում։ Գյուղի երգչախումբը, իրենց մայրերի գրկում կուչ եկած նորածինները նրան արձագանքում են քարե կամարների տակից և խունկի բույրով արբեցած օդի միջից։

Ահա հայր Հովհաննեսը դադարեցնում է ճառը՝ իր ուխտավորներին դիմելու համար։ Նա կոչ է անում աղոթել հանուն խաղաղության, վերջին երկու տարում Ադրբեջանի կողմից գերեվարված զինվորների ազատագրման և արդեն շուրջ մեկ ամիս շրջափակման մեջ հայտնված արցախցի իրենց եղբայրների համար։

120,000 անձ, որոնց մեկ քառորդը երեխաներ են, ենթարկվում են ձմռան կեսին Բաքվի կողմից կազմակերպված զրկանքներ պարտադրող ողջ կարգադրությանը։ Հայր Հովհաննեսը եղել է Արցախում․ 2020թ նա «իր զինվորների հետ» առաջնագծում էր, երբ Ադրբեջանը վերստին նվաճեց վիճահարույց այդ տարածքի էական մասը։ Չնայած ոճրագործություններին՝ այն գերբնական ուժ էր ճառագում։

Հայկական Սուրբ Ծնունդն ավարտվում է մոմերի հրավառությամբ։ Բոլորին հրավիրում են մոմ վառելու և սեփական օջախ տանելու սուրբծննդյան ճրագը: Զինվորները հերթով վերադառնում են եկեղեցու շեմ` խաչակնքվելով մի վերջին անգամ: Խաչիկ գյուղի վրա իջնում է մութը: Հեռվում այլևս հնարավոր չէ տարորոշել՝ Արարատ լեռան որ գագաթն է նշմարվում նարնջագույն հորիզոնում:

Շուտով կլրանա հայերի համար սուրբ համարվող այս լեռան՝ Թուրքիայի տարածքում գտնվելու հարյուրամյակը: Տխուր տարելից Ադրբեջանին սատարող իր հզոր հարևանի անբարյացկամության զոհը դարձած ազգի համար: Խաչիկի բնակիչները ցաքուցրիվ են լինում, իսկ նրանց մոմի լույսերը տարրալուծվում են գիշերվա մեջ:

Հայր Հովհաննեսը իր հերթին դուրս է գալիս և նորից փակում եկեղեցու դուռը: Ջերմաստիճանը զրոյից ցած է իջել: Նա երազում է խակի գույնի անթև, հայոց եռագույնի երեք գույներով (կարմիր-կապույտ-նարնջագույն) զարդարված անթև բաճկոնի մասին։ Նրան միշտ տեսնում են ոտքերը ծածկող արտահագուստով։ «Ադրբեջանցիները փոսը տեսնելուն պես թիրախավորում են այն։ Մեզնից մեկը անցյալ սեպտեմբերին զոհվեց դիպուկահարի կրակոցից», – հավատացնում է նա։

Եվ երբ նրան հարցնում են՝ արդյոք Հայաստանը, լինելով քրիստոնյա ազգ, նույն կերպ սպառնացել է, առանց խորամանկելու պատասխանում է․ «Մենք մահմեդական այլ պետությունների հետ լավ հարաբերություններ ենք պահպանում, բայց ինչ վերաբերում է թուրք-ազերիներին, ապա դա կրոնի պատերազմ է»։ Նա կանգ է առնում և միանում զինվորների շարքին՝ (որտեղ մեկ եզդի կա) հանդիպումն իր հոտի հետ անցկացնելու համար։ «Բոլորը գիտեն, որ ցանկացած պահի կարող է հարձակում տեղի ունենալ»։

Սա 2022թ․ սեպտեմբերից ի վեր ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածք ներխուժումից հետո առաջին Սուրբ Ծննդյան տոնն է։ Արցախից հետո Բաքուն այլևս առանց վարանելու վերստին կբարձրացնի ԽՍՀՄ-ից ժառանգած քարտեզագրությունը վերանայելու հարցը։

Այցելության եկող հայերն այսուհետ դարձյալ բարձրացնում են իրենց սահմանների հարցը։ Բայց ահա Նախիջևանի կողմից, որտեղ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել, միանում է Թուրքիան։ Խաչիկում հույս ունե՞ն արդյոք, որ բարձր դիրքերն ի վիճակի կլինեն ցրել թշնամուն։ Սուրբծննդյան տոնից ակնկալվող հույսն այն է, որ Հայաստանը դարձյալ չի հայտնվի անդամահատված վիճակում՝ մեկուսացած իր լեռների ամրոցի նոր սարահարթից:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031