Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Չէ, բայց պատկերացրեք մանկապարտեզի աստիճանը։ Նստել են ինչ-որ ռուսաստանցի փորձագետների հարցազրույցներ կարդացել, քննարկել, վերլուծել և եզրահանգել, որ Հայաստանին փորձում են միութենական պետություն մտցնել։ Այն պարագայում, որ վստահաբար նույնիսկ կարողություններ չունեն հասկանալու, թե ռուսաստանցի փորձագետներից որոնք կարող են նմանատիպ մեսիջներ հղելու գործառույթ կատարել, իսկ որոնք՝ ոչ։
Հետո այդ փայլուն վերլուծությունը փոխկապակցել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ և եզրահանգել, որ Ռուսաստանը միջանցքը փակել է, որպեսզի Հայաստանին միութենական պետության մեջ մտցնի։ Բայց այդտեղ էլ չեն կանգ առել, դուրս են եկել ու դրա մասին ամպագոռգոռ հայտարարել։
Այս մակարդակի անլուրջ ու ոչ կոմպետենտ իշխող էլիտա ունենալու պարագայում Հայաստանը դատապարտված է պերմանենտ ճգնաժամի մեջ լինել։ 4 տարում գոնե Ռուսաստանը ուսումնասիրող որևէ լուրջ կառույց կամ մասնագետների խումբ չկարողացան ձևավորել։ Ու ամենազավեշտալին այն է, որ այս պրիմիտիվ վերլուծություններով ու նառատիվներով կարողանում են նաև փորձագիտական շրջանակների ու կարծիք ձևավորողների զգալի հատվածին մոլորեցնել։
Կարդացեք նաև