Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խմելու եւ գյուղատնտեսական նշանակության ջրերի պակասը փորձում է լրացնել Հայաստանի հաշվին. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 10,2023 11:32

Ադրբեջանի վարած քաղաքականությունն ունի հստակ նպատակներ, որոնցից մեկն էլ ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն ունենալն է։ Խնդիրը նոր չէ, ինչպես բազմիցս նշել ենք, ջրային խնդիրն առկա է եղել խորհրդային տարիներից սկսած։ Բնական ռեսուրսների միջազգային ինստիտուտի (WRI) կանխատեսման համաձայն, «մինչեւ 2040 թվականը աշխարհի երկրների մեկ հինգերորդը ջրի խնդիր կունենա»։ Ջրի համար պայքարն այս պարագայում առավել կարեւոր է դառնում, քան անգամ հանքավայրերի նկատմամբ վերահսկողությունը։ Ի դեպ, Ադրբեջանի մինչ այս ունեցած դժվարությունները ջրային ռեսուրսների հետ կապված կարող է ավելի սրվել Թուրքիայի նախագծի հետեւանքով, ըստ որի «մեծ եղբայրը» ցանկանում է Արաքս գետի եւ նրա վտակների վրա 90 ամբարտակ կառուցել։ Թուրքական այս նախագծի իրականացումը լուրջ վնաս կհասցնի մինչեւ Կասպից ծով ընկած տարածաշրջանի էկոհամակարգին։ Փաստացի, Ադրբեջանը խմելու եւ գյուղատնտեսական նշանակության ջրերի պակասը փորձում է լրացնել Հայաստանի հաշվին։

Արցախի եւ Սյունիքի համար պայքարը, բազմաթիվ խաղացողներով եւ տարամետ շահերով այս տարվա ընթացքում մտնում է դիմակայության նոր փուլ։ Մեր հողում է տեղի ունենալու աշխարհաքաղաքական այս կարեւոր ուղղության նկատմամբ վերահսկողության հասնելու պայքարը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031