Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վարդապետյանը չի հրահանգում պարզել, թե ինչպես գնվեց Հովիկ Աբրահամյանի՝ արգելանքի տակ գտնվող գույքը. «Ժողովուրդ»

Հունվար 10,2023 11:05

Նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնավարման առաջին օրերից նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց մասով նոր քրեական վարույթներ է նախաձեռնում, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի առեղծվածը, եւ, առհասարակ, 9 ամիս տեւած քննության ընթացքում կա որեւէ մեղադրյալ այն մասով, թե ինչպես արգելանքի տակ դրված գույքը վաճառվեց:

Ի պատասխան՝ գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին. «նախաքննության փուլում է, քրեական վարույթով մեղադրյալ չկա»: Հետաքրքիր է՝ ինչու Աննա Վարդապետյանը չի հրահանգում պարզել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի «գրպանային օլիգարխ» դարձած Նարեկ Նալբանդյանը, որ պետությունից «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, նաեւ այդ տարբերակով գնեց նախկին պաշտոնյայի՝ արգելանքի տակ գտնվող գույքը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031