Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերջին 5 տարիներին իրական եկամուտներն աճել են ընդամենը 0.25 տոկոսով, այլ ոչ թե 60-70 տոկոսով․ «Ժողովուրդ»

Հունվար 10,2023 10:43

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են 60-70 տոկոսով։

«Եթե մենք համեմատենք, թե ինչքան է մի աշխատողի աշխատավարձի աճը 5 տարի առաջվանից, դա մոտավորապես 60-70 տոկոսով ավելի բարձր է, քան էն ժամանակ։ Ցանկացած թվերով կարող ենք հիմնավորել, որ մեր իշխանության ժամանակ էապես աճել են մարդկանց իրական եկամուտները, այսինքն՝ գնաճից հետո»,-նշեց էկոնոմիկայի նախարարը։ Եվ չնայած Վիճակագրական կոմիտեն դեռեւս չի հրապարակել ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ տվյալները, «Փաստերի ստուգման հարթակ»-ը, հոկտեմբեր ամսվա տվյալների հիման վրա, ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել ամսական միջին աշխատավարձը վերջին 5 տարիների ընթացքում, եւ որքան է կազմել գնաճը։ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել էր 188,500 դրամ. նախորդ տարվա՝ 2021-ի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել էր մոտ 200 հազար դրամ, իսկ արդեն այս տարվա նախնական տվյալներով՝ 236,900 դրամ, այսինքն՝ վերջին 5 տարում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 48.400 դրամով կամ 25.7 տոկոսով։ Վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական աշխատավարձն աճել է 25.7 տոկոսով, իրական գնաճը կազմել է 25.5 տոկոս, այլ կերպ ասած՝ մարդկանց զուտ եկամուտներն ավելացել են ընդամենը 0.25 տոկոսով։

Այսպիսով, փաստենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից նշված՝ եկամուտների 60-70-տոկոսանոց աճը չի համապատասխանում իրականությանը, իսկ աշխատավարձերի աճն ու գնաճը գրեթե նույնն են, հետեւաբար պնդումը, թե աշխատողների ֆինանսական դրությունը բարելավվել է, քանզի աշխատավարձերի աճն ավելի մեծ է, քան գնաճը, իրականում մանիպուլյատիվ է: Իրականում վերջին 5 տարիներին իրական եկամուտներն աճել են ընդամենը 0.25 տոկոսով, այլ ոչ թե 60-70 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031