ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ադրբեջանը ոտնահարում է Արցախում հազարավոր երեխաների կրթության իրավունքը:
Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով Արցախում կասեցվել է նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը: Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։
Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հերթական խախտմանը: Միջազգային գործընկերներիցս ակնկալում եմ գործուն քայլեր»:
Կարդացեք նաև