Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտի ԲԿ–ում 13 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6–ի վիճակը ծայրահեղ ծանր է. «Ա1+» (Տեսանյութ)

Հունվար 09,2023 19:55

«Ա1+». Արցախի բուժհաստատություններում շարունակում են հետաձգել պլանային վիրահատությունները: Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է, դեղորայքի և բժշկական նյութերի պակասը՝ զգալի:

Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում է ստանում 91 քաղաքացի: Նրանցից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տոնական օրերին անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատել են գերլարված գրաֆիկով:

Միջանցքը փակվելուց հետո կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից 17 հիվանդ է տեղափոխել, նաև դեղորայքի տեսքով հումանիտար աջակցություն ցուցաբերել: Մանկական հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ դա բավարար չէ, որ անգամ լաբորատոր պլանային միջոցառումները վերսկսեն:

Մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներից 13-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Որոշ մասնագետների բացակայությունը փորձում են լրացնել հայաստանյան գործընկերների օգնությամբ:

Վիսցերիալ լեյշմանիոզ ախտորոշմամբ Ստեփանակերտից Երևան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակը կայուն է, ասում է Կարեն Մելքումյանը՝ կա դրական դինամիկա:

Արցախի հանրայինի ռեպորտաժը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031