Armlur. «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է.
Տարեվերջին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ազդարարեց դեղերի համաշխարհային դեֆիցիտի մասին: Պատճառաբանեց, որ Հայաստանում մի շարք դեղերի անհետացումը դրա հետևանքն է: Իրականում բազմաթիվ կենսական դեղերի դեֆիցիտը ու մի շարք դեղերի բարձր գները հետևանք են նախարարի վարած քաղաքականության:
Նախորդ տարեսկզբից արգելվեց բնակչության համար շատ պահանջված դեղերի ներմուծումը Ռուսաստանից և Եվրամիությունից: Միակ բացատրությունը (բացի ոչ ադեկվատությունից)՝ նախարարության պատասխանատուների կողմից մի քանի դեղարտադրող արտասահմանյան իրավատերերի և ներմուծողների շահերի նպատակաուղղված սպասարկումն է ու նրանց ցանկացած պարագայում հովանավորելը: Նախարարը շարունակում է ոլորտը կաթվածահար պահել. ստեղծել է այս ճգնաժամը, հիմա էլ գուժում է, թե ողջ աշխարհու՛մ է դեղերի դեֆիցիտ: Իրականում, դեղերի համաշխարհային դեֆիցիտ չկա, կա տեղային հովանավորչություն ու բնակչության աննախադեպ մանիպուլյացիա:
Նույն հարցազրույցում նախարարն արձանագրում է, թե «Ուկրաինայում պատերազմը ևս մի հանգամանք դարձավ, որ Հայաստան ներկրվող դեղորայքային գործընկերության որոշակի պայմանագրեր խաթարվեն, փոփոխվեն դրանց ներկրման ճանապարհները և այլն»: Թե ի՞նչ է նշանակում Հայաստան ներկրվող գործընկերություն, Հայաստան ներկրվող դեղորայքային գործընկերության որոշակի ի՞նչ պայմանագրերի մասին է, այդ պայմանագրերի ներկրման ի՞նչ ճանապարհների փոփոխության մասին և ի՞նչ «և այլնի» մասին է խոսքը՝ դրանց վրա չի կենտրոնանում:
Կարդացեք նաև
Ապա տեղեկացնում է դեղերի դեֆիցիտին հակահարված տալու՝ նախարարության որոշման մասին.
«Այս հարցերը լուծելու համար ՀՀ դեղերի մասին օրենքը որոշակի ճկունություն ունի։ Մինչև 2023 թ.-ի փետրվար ամիսը դեղ ներկրողները հնարավորություն ունեն դիֆիցիտ կազմող դեղերը, որոնք հաստատվել են ԱՆ-ի կողմից և Հայաստանում գրանցված չեն, ներկրել եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրողներից։
Սա ժամանակավոր գործիք է, որը երբեմն կիրառում ենք իրավիճակը մեղմելու համար, բայց հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ դեղորայքային միջազգային շուկայում դեֆիցիտ առկա է»:
Ներկայացնեմ՝ խոսքն ինչի մասին է:
Նախարարի հետ դեռ հոկտեմբերի սկզբին հանդիպել էինք՝ հերթական անգամ բացատրելու իրավիճակը:
Մեկ ամսից ավել մտմտալուց հետո թույլատրեցին ընդամենը մի քանի խումբ դեղ ներկրել՝ հակաուռուցքային և հոգեմետ խմբերի դեղեր։ Միայն թե դրանք շուկայական սեկտորում շատ քիչ են վաճառվում, պետությունն է գնում տենդերներ հայտարարելուց հետո։ Այստեղ էլ, պարզվում է, Կառավարության գնումների մասին որոշումն արգելում է, որ պետական հիմնարկները չգրանցած դեղեր գնեն։ Այսինքն` մի կողմից մեզ թույլ են տվել ներկրել, մյուս կողմից էլ պարզ չէ, թե ում համար. չէ՞ որ այդ դեղերի 95 %-ը գնում է հենց պետական բժշկական կենտրոններ:
Կոսմետիկ այդ փոփոխությունն էլ հաջողվեց ոչ թե նախարարության նախաձեռնությամբ կամ մտահոգ քաղաքականության, այլ մեր ճնշումների և պացիենտների անելանելի վիճակի ու դժգոհության արդյունքում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: