Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապահով նստած են իրենց տաքուկ առանձնատանը․ Աննա Հակոբյան, եթե չեք աջակցում, գոնե մի խանգարեք»

Հունվար 09,2023 18:30

«Ֆիզիկապես եւ հոգեպես սպառվել ենք։ Սպառվել են մեր ռեսուրսները։ Սարսափում ենք այն մտքից, որ մեր երեխան կարող է հիվանդանալ, եւ մենք չենք կարող գտնել անհրաժեշտ դեղորայքը, որովհետեւ դեղատներում բացակայում են առաջին անհրաժեշտության դեղերը։ Մեր երեխաները թերի են սնվում»,-այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 29-րդ օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց Արցախի մայրերի հավաքի ժամանակ հայտարարեց Մարիամ Աբրահամյանը։

«Մեր երեխաները դպրոց եւ մանկապարտեզ չեն գնում, քանի որ սննդի պակաս կա, հանրակրթական հաստատությունների մի մասը փակվել է։ Բացի այլ իրավունքները, կրթություն ստանալու հիմնարար իրավունքից մեր երեխաները զրկված են։ Մենք պետք է թակենք ցանկացած դուռ՝ խնդրին լուծում տալու համար։ Մենք ողջունում ենք Կարմիր խաչի գործադրած ջանքերը, սակայն դրանք բավարար չեն։ Խնդրում ենք ներդնել բոլոր ջանքերը՝ իրավիճակի հումանիտար լուծումը ստանձնելու համար»,-նշեց Մարիամ Աբրահամյանը։

Մայրերից մեկն էլ բարձրաձայնեց, որ բացառապես կաթնախառնուրդով սնվող երեխաների մայրերի վիճակն է ծանր, նրանք դեղատնից դեղատուն են գնում՝ կաթնախառնուրդ չկա, իսկ հավելյալ սնունդ ընդունող երեխաները թերի են սնվում, որովհետեւ բանջարեղենի պակաս կա։

այրը դիմեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին․ «Դիմում եմ մի կնոջ, որն այնպես է ստացվել, որ աշխարհում ներկայանում է որպես ՀՀ առաջին տիկին։ Չեմ կասկածում, որ նրա պասիվ ագրեսիայի հաջորդ ցուցադրումը կլինի հրապարակային ինչ-որ խոսքի տեսքով եւ նա էլի կփորձի մեր երեխաներին անվանել «փոքրիկ հոգիներ»․․․իր ընտանիքի հետ ապահով նստած իր տաքուկ առանձնատանը՝ հետեւում են այս ամենին։ Աննա Հակոբյանին խնդրում եմ՝ եթե չի աջակցում, թող գոնե չխանգարի մեզ եւ ատելության խոսք չտարածի, որովհետեւ մենք հիմա շատ ծանր պայմաններում ենք։ Թող մի պահ պատկերացնի, որ իր փոքր երեխաներն այստեղ են՝ զինված ադրբեջանցիներով շրջապատված։ Այ հենց դա ենք զգում մենք՝ պաշարված ընտանիքներով»։

Կինը հուզված նաեւ ասաց, որ մի շարք ընտանիքներ այս պահին բաժանված են, ու շատ երեխաներ երազում են իրենց ծնողներին գրկելու մասին․ «Մեր վիճակը խայտառակություն է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031