Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդու ջրամբարի կառուցման վերջնաժամկետը կրկին փոխվել է. Civilnet

Հունվար 09,2023 17:14

Cilivnet. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022-ի փետրվարի 23-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտին կհասցվի 2022-ի տարեվերջին։

Փաշինյանը ևս մենք անգամ ճշտեց. «Հիմա մենք վստա՞հ ենք, որ տարեվերջին կավարտենք…»:

Սանոսյանն արդեն երրորդ անգամ վստահեցրեց մինչև տարեվերջ շինարարության ավարտի մասին։ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում, եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան` մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտվի»,- հայտնեց Սանոսյանը։

Ջրամբարի կառուցման վերջնաժամկետը կրկին փոխվել է՝ 2023թ.:

Վեդու ջրամբարի կառուցման պատմությունը սկիզբ է առնում առնվազն 2013-ի նոյեմբերից, երբ ստորագրվեց Վեդու ջրամբարի շինարարության նախագծի պատրաստման նախագիծը։ Շինարարությունը սկսվեց 2017-ին։

Փաստացի՝ սա Վեդու ջրամբարի մոտ տասնամյակ տևած կառուցման արդեն երրորդ վերջնաժկետն է․ նախ այն պետք է ավարտվեր 2021-ի մարտին, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո՝ 2022-ի դեկտեմբերին, հիմա էլ ասում են, թե կավարտեն 2023-ի ընթացքում։

Հայկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031