Լրահոս
Օրվա լրահոսը

«Դադարեցնել ստերի և պատրանքների քարոզը, հստակ և ազնիվ խոսակցություն ունենալ ՀՀ–ում ու Արցախում ապրող հայերի հետ». Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 09,2023 16:40

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Այս պայմաններում ՀՀ–ի և Արցախի իշխանություններին ոչինչ չի մնում, քան սկսել համառորեն աշխատել և նախապատրաստել հանրություններին դիմադրության, դադարեցնել ստերի և պատրանքների քարոզը, հստակ և ազնիվ խոսակցություն ունենալ ՀՀ–ում ու Արցախում ապրող հայերի հետ՝ տալով նրանց անհրաժեշտ գործիքակազմ և միջոցներ սեփական անվտանգության, ինքնիշխանության պաշտպանության համար:

Ադրբեջանին կարող է զսպել միայն մի բան՝ երբ հասկանա, որ ՀՀ–ի դեմ պատերազմը չի մարսելու, քանի որ ՀՀ–ում բոլորը միահամուռ են սեփական ինքնիշխանության պաշտպանության հարցում: Կազմակերպված աշխատանքը միջազգային, ռազմական, տեղեկատվական, հոգեբանական և այլ հարթակներում չի կարող մնալ անարդյունք: Դա, թերևս, միակ իրական գործիքն է Բաքվին զսպելու և բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար»:

Իմ ամփոփիչ հոդվածը 2022 թ. ԱդրբեջանԼՂՀ, ԱդրբեջանՀՀ հարաբերությունների և հնարավոր զարգացումների մասին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031