Լրահոս
Օրվա լրահոսը

13 օրական Հովսեփն ամբողջ գիշեր վատ է եղել, միայն առավոտյան են հարազատները որոշել հիվանդանոց տեղափոխել

Հունվար 09,2023 16:00

Հունվարի 3-ին Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչ 13 օրական Հովսեփ Հ-ի մահվան հանգամանքները քննվում են, նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով: Երեխային Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխել տատիկը՝ արդեն մահացած վիճակում:

Մասիս բ/կ բուժական գծով փոխտնօրեն Արթուր Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը դեռ հայտնի չէ, նշանակվել է փորձաքննություն:

Ըստ նրա, նորածնի հարազատները պատմել են, որ երեխան ամբողջ գիշեր վատ է եղել, անհանգիստ, բայց միայն առավոտյան են որոշել տեղափոխել հիվանդանոց. «Մեզ մոտ  գրանցվել է նորածնի կենսաբանական մահ»:

Մարմարաշենի ղեկավար Տիգրան Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հասած տեղեկություններով՝ մահացած նորածինը վերջին շրջանում տարածված վիրուսով է վարակվել ու շատ փոքր լինելու պատճառով չի հաղթահարել: Տոների պատճառով կամ միգուցե երեխային ինքնաբուժությամբ առողջացնելու պատճառով հարազատները նրան ավելի վաղ հիվանդանոց չեն տեղափոխել: Այլ տեղեկություններ մեր զրուցակցին հայտնի չէր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031