«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը դեկտեմբերի 27-ին ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել սառը զենք կրելու կասկածանքով: Նրա մոտ հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։
Tert.am-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։
Armlur-ի տեղեկություններով՝ կրտսեր Արսենյանին տեսակցելու գնացած ընկերները ծանրոցում կասկածելի իր են տեղադրել, որն էլ հայտնաբերվել է: Դեպքով զբաղվում են իրավապահները: