«Արցախպրես». Արցախի Հանրապետության համայնքների բնակչությանը շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների բնակչության հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող քայլերն ու անելիքները:
«Այս այցերի նպատակը ժողովրդին տեղեկացնելն է ու նրանից որոշակի տեղեկություններ ստանալը: Հերթական անգամ համոզվեցի, որ ժողովուրդը չի տրտնջում, պատրաստ է տանելու այս դժվարություններն ու ծանրությունը և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ համայնքների բնակչության հետ հանդիպումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները ի մի կբերվեն և կքննարկվեն օպերատիվ շտաբի հետ, ըստ որի էլ կմշակվի հետագա քայլերի ռազմավարությունը:
Բերդաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Աբալյանի խոսքով՝ բնակչությանն առավել մտահոգում է անորոշությունը՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ու ապագայի նկատմամբ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը, մեզ հետ զրույցում իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: