Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հունվար 09,2023 12:43

Մոտ 20-օրյա խիստ չոր և տաք եղանակից հետո, ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է ձյուն։

Ձյան ծածկի բարձրությունը Մասրիկի հատվածում կազմում է 22սմ, Գորիսում և Սիսիանում՝ 10-15սմ, հանրապետության մյուս շրջաններում՝ 1-5սմ։

Շիրակում ձյան ծածկը բացակայում է։

Տեղումների քանակը հունվարի 9-ի դրությամբ կազմում է ամսական նորմայի 0-10%-ը, միայն Մասրիկի հատվածում՝ 40%-ը, որը խիստ ցածր ցուցանիշ է։

Օդի օրական միջին ջերմաստիճանը շրջանների զգալի մասում շարունակում է կլիմայական նորմայից բարձր մնալ 3-4 աստիճանով։
Առաջիկա 5 օրերին թույլ ձյուն կտեղա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, հանրապետության մյուս շրջաններում՝ այդ թվում նաև Երևանում, մինչև հունվարի 15-ը ներառյալ, սպասվում է առանց տեղումների եղանակ։

🌡Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031