Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 6-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացվել է գրություն, որ Երևան քաղաքի «Լյովա Կատվալյան» անվամբ գործող թիվ 86 մանկապարտեզի տնօրեն Տ․ Ս․-ն չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի բյուջեից գումար է յուրացրել։
Ըստ նույն աղբյուրի, նա նշված մանկապարտեզում որպես հնոցապան-օպերատորներ աշխատանքի է ընդունել իր ամուսնուն՝ Ռ․Ս․-ին, քրոջ ամուսնուն՝ Լ․ Ս-ին եւ այլոց։ Բացի այդ՝ մանկապարտեզում որպես երաժշտական դաստիրակ հրամանագրել է քրոջը՝ Ս․ Ս-ն։ Այդ մարդիկ երբևէ չեն հաճախել աշխատանքի, բայց նրանց անվամբ աշխատավարձեր են դուրս գրվել:
Կատարվում է նախաքննություն:
Մանկապարտեզի տնօրենի հետ կապվել չհաջողվեց, կփորձենք նրանից եւս մեկնաբանություն ստանալ։
Կարդացեք նաև