Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա ու Ներքին Շորժա գյուղերը, չի գործում ՀԷԿ-ը՝ ադրբեջանական սեպտեմբերյան ներխուժումների հետևանքով․ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները

Հունվար 09,2023 11:46

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ:

Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյեմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։

Մասնավորապես, Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռևս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից և այլն։

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։

Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիրներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ:

Լուսանկարներում այն դիրքերներն, որոնք արձանագրել է հիմնադրամը փաստահավաք աշխատանքների ընթացքում:

Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլևս չի գործում։

Նման հատուկ փաստահավաք աշխատանքներ իրականացվել են նաև 2022թ. հոկտեմբերին Սյունիքի մարզում միջազգային փաստաբաններ Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) և Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) մասնակցությամբ:

Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031