Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին դատապարտյալը շտապօգնության մեքենայի մեջ մահացել է. նախաձեռնվել է վարույթ. Shamshyan.com

Հունվար 09,2023 10:46

Shamshyan.com-ի տեղեկություններով` հունվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 13։50-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադան «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց է տեղափոխել դատապարտյալի, ով ճանապարհին մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը դատապարտյալ 34-ամյա Գարիկ Դ.-ն է, որը ժամը 13։30-ի սահմաններում բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գարիկ Դ.-ն դատապարտված է եղել ՀՀ քր.օր-ի 177 հոդվածով 2020 թ․ նոյեմբերին` 3 տարի 6 ամիս ժամկետով, և Վանաձորի բանտ է ընդունվել 2020թ․ դեկտեմբերին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031