Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, ի գիտություն Արցախի բնակիչների, տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները՝ շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն:
Հայտնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9-ին։ Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել, նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։
«Սիրելի հայրենակիցներ, խնդրում և հորդորում ենք իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև