Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո մարզաշխարհն աստիճանաբար վերադառնում է իրեն հետաքրքրող առօրյա խնդիրներին։ Մասնավորապես, ռուսական ֆուտբոլում կրկին օրակարգային է դառնում Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխվելու հարցը։
Մեր հայրենակցի գործակալ Պավել Անդրեեւը օրերս հայտարարել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի հավանականություն դեռ կա։ Իսկ ահա ակումբի տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Գաֆինը խոստովանել է, թե իրենց հայտնի չէ «Չելսիի» հետ Զախարյանի պայմանագրի մասին եւ իրենք նման կապերի թույլտվություն չեն տվել։
Մրցաշրջան 22/23-ում Զախարյանն այնպես չի փայլում, ինչպես նախորդում։ Նա 16 խաղում գոլ+փոխանցում համակարգով արձանագրել է 2+5, ինչը ԱՊԼ առաջատարների համար առանձնապես ցուցանիշ չէ։ Այդուհանդերձ, Արսենը մնում է աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։
Մարզական հետազոտությունների ամենահեղինակավոր կենտրոններից մեկը՝ CIES-ը, դեկտեմբեր ամսվա վերջին վարկանիշային ցուցակում Արսեն Զախարյանին ընդգրկել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո լավագույն հարձակվող կիսապաշտպանների հնգյակում։
Կարդացեք նաև
Լոնդոնի գրանդ ակումբն այս ձմեռ արդեն երկու երիտասարդ տաղանդի ձեռք է բերել։ Խոսքը «Մոլդեի» 20-ամյա հարձակվող Դավիդ Ֆոֆանի եւ «Մոնակոյի» 21-ամյա պաշտպան Բենուա Բադիաշիլի մասին է։ Զախարյանը հիանալիորեն կարող է նրանց հետ եռյակ կազմել, եթե նրա նկատմամբ «Չելսիի» հետաքրքրությունը չմարի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելի ԱՌԱՎՈՏ
Առաջին տողում գրված է ՄԱՆՐԱՇԽԱՐՀ, հաստատ ուզել եք գրել ՄԱՐԶԱՇԽԱՐՀ: Մեր աշխարհն իհարկե մանր է, բայց այդ դեպքում բառը տեղին չէ))))))))))))))))))))))))))))))))))))))))))
Շնորհակալ ենք դիտողության համար։ Վրիպակն ուղղված է։