Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն այն աստիճան կորցնի իր ներքին դիմադրողականության ռեսուրսը, որ պարտվողականությունը դարձնի քաղաքական քարոզչության միակ գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան

Հունվար 08,2023 21:50

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես չեմ պատկերացնում  պետություն, որի տարածքային ամբողջականությունը խախտված է և կիլոմետրերով բռնազավթված թշնամու կողմից, բայց այդ պետության ղեկավարությանն ու նրանց ընտրողներին այդ հարցը բացարձակապես չի հուզում, եթե հուզեր այն ամեն գնով պետք է վերականգնված լիներ:

Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն իր անվտանգությամբ ու գոյությամբ պարտավոր է Արցախին, բայց երախտամոռ կերպով այժմ ուրանում է նրան, թողնելով բախտի քմահաճույքին և բացի «ալիմենտ» վճարելուց մատը մատին չի տալիս:

Եթե չլիներ այդպիսին ինչպիսին կա, ապա 120.000 հայ պատանդառու քաղաքացիների ճանապարհը վաղուց բացված էր, որովհետև դրա համար արված կլիներ հնարավորն ու անհնարը:

Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն իր անվտանգային ողջ պարագիծը թողել է ՌԴ-ին, բայց ինչ-որ անվտանգային բարեփոխումներ է անում ու մի հատ էլ անունը դնում «անվտանգային կանխատեսելի միջավայրի ձևավորում» ու ամենօրյա ռեժիմով բամբասում, դժգոհում ու մուննաթ գալիս նրա վրա, ով այդ միջավայրի ձևավորման գլխավոր դերակատարն է:

Ես չեմ պատկերացնում մի պետություն որի ղեկավարությունը բացի բաժանարար գծերից, դասակարգային ատելությունից, միմյանց նկատմամբ մաղձից և հիշաչարության դոզաներ ներարկելուց որևէ այլ կոնսոլիդացիոն մեթոդ կիրառի հանրային կառավարման ոլորտում:

Ես չեմ պատկերացնում մի պետություն, որն այն աստիճան կորցնի իր ներքին դիմադրողականության ռեսուրսը, որ պարտվողականությունը դարձնի քաղաքական քարոզչության միակ գործիք:

Ես չեմ պատկերացնում, որ այս ամենը շարադրելուց հետո այդ պետությանը անվանել պետություն իրավաչափ է և պատմաքաղաքական կտրվածքով ճիշտ:

P.S. Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը ոչ միայն իմ պահանջն է, այլ նաև լուծման բանալին, այս իշխանության հարցերի լուծման ևս»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031