Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն Aravot.am-ին ասաց, որ ավանդույթի համաձայն տարին սկսվում է միջազգային մրցաշարով։ «Նպատակը շախմատի մասսայականացումն է, որպեսզի Հայաստանի գրեթե բոլոր մարզերի շուրջ 500 պատանիները միջազգային մրցաշարերի մրցափորձ ձեռք բերելու հնարավորություն ստանան։ Մենք հույս ունենք նաեւ, որ մեր տաղանդավոր երիտասարդները, որոնք, հավատում ենք, որ ապագայում կդառնան բարձրակարգ շախմատիստներ, հաջող կմասնակցեն միջազգային գրոսմայստերի եւ միջազգային վարպետի նորմայով պայքարին»։
Խոսելով այլ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչների մասնակցության մասին՝ Սմբատ Լպուտյանն ասաց, որ ակադեմիան որպես կազմակերպիչ անում է ամենը, ինչ պահանջվում է մրցաշարին միջազգային կարգավիճակ տալու համար։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ