Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է իր էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ. Տիգրան Աբրահամյան

Հունվար 08,2023 16:10

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանն ամփոփել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախ մուտք գործած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների թիվը և «եզրահանգումներ» արել, որ իրականում դեպի Արցախ հումանիտար բեռների ու քաղաքացիական անձանց տեղաշարժի խնդիր գոյություն չունի։

Այստեղ իմաստ չկա ադրբեջանական «վերլուծությունների» մեջ մտնելու և նրանց հակառակը ապացուցելու, որովհետև այն ինչ տիրում է Արցախում բոլորիս աչքի առաջ է, տեսանելի, իսկ ադրբեջանական «հիմնավորումների» հասցեատերը միջազգային հանրությունն է, որի ուղղությամբ, ի դեպ, Հայաստանի իշխանությունը որևէ լուրջ ջանք չի գործադրում։

Ադրբեջանական քարոզչական թեզերի հանրայնացումը կարևոր է այլ տեսանկյունից։

Ըստ էության, ադրբեջանական քարոզչությունը Արցախի շրջափակումը տևական ժամանակով շարունակելու տեղեկատվական սպասարկումն է։ Հասկացնում են, որ այն դեռ ինչ-որ ընթացք շարունակվելու է։

Չի բացառվում, որ դրանով Ադրբեջանը փորձում է շտապեցնել Հայաստանի ու Արցախի իշխանություններին՝ Արցախում պայքարը դադարեցնելու ու զիջումների գնալու համար (զիջումները վերաբերում են և՛ Արցախին, և՛ Հայաստանին)։

Ադրբեջանը փորձում է իր հակամարդկային քայլերն ու էթնիկ զտումների քաղաքականությունը միջազգային հանրության համար ընկալելի դարձնել կամ նրանց լռությունը ստանալ, իսկ ՀՀ իշխանությունը ոչ միայն միջանցքի բացման լուծումներ չունի, այլ նույնիսկ արտաքին աշխարհի հետ հետևողական աշխատելու որևէ լուրջ գործողություն չի իրականացնում՝ սահմանափակվելով մեկքայլանի, կարճաժամկետ բնույթի ոչ արդյունավետ գործիքների կիրառմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031