Այս պահին Գյումրիում լարված իրավիճակ է. ռուսներից Բերձորի միջանցքը բացելու պահանջով` Ազգային Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները շարժվեցին դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա։ Նրանք ոստիկաններին ևս կոչ արեցին միանալ ժողովրդին, փրկել Արցախը իրենց խոսքով՝ ռուսական օկուպացիայից։
102-րդ ռազմաբազայի շուրջ տեղակայված ոստիկանական ուժերը մի քանի րոպե նրանց պահանջը լսելուց հետո հանդես եկան հայտարարությամբ։
Կարդացեք նաև
Ոստիկանները նախազգուշացրին, որ ցուցարարները խախտում են «Հավաքների ազատության մասին օրենքը» և բերման ենթարկեցին մեծ թվով ցուցարարների։
Շատերին գետնին պառկեցրեցին, բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենաներ։
Ցուցարարները դարձյալ հավաքվեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հենց նոր շտապօգնության մեքենա եկավ։
Ցուցարարները բացականչում են «Սասնա ծռեր, մահ ռեժիմին», նրանք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ։
Մանրամասները` քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ