Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան․ 2009 թ․ արտահայտած այս կոնցեպտուալ տեսակետների հեղինակն այսօր եւ կուսակցապետ է, եւ ծայրահեղ արեւմտամետ

Հունվար 08,2023 13:23

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում մեջբերումներ է արել 2009–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկումից՝ «Մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը» թեմայով: Գլխավոր զեկուցողը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էր: 

ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ

2009 թ․ արտահայտած այս կոնցեպտուալ տեսակետների հեղինակն այսօր եւ կուսակցապետ է, եւ ծայրահեղ արեւմտամետ։

«․․․Մեր աչքի առաջ աղքատ ու թշվառ համարվող Լատինական Ամերիկայի երկրները մեկը մյուսի ետևից կատարում են սոցիալական հեղափոխություն…. Վենեսուելայի առաջնորդ Հուգո Չավեսն ու Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հաշված ամիսների ընթացքում պետական մասնաբաժինն ու եկամուտները նման արտադրություններում սահմանադրական փոփոխությունների շնորհիվ 5-6 տոկոսից հասցրեցին մինչև 70-80 տոկոս, դուրս հանելով իրենց երկրներն ու ազգերը գաղութային աղքատությունից ու թշվառությունից․․․։»

«․․․Ընդամենը քսան տարի առաջ (խորհրդային տարիներին) Հայաստանը գտնվում էր մարդկային զարգացման չափանիշերով աշխարհի երկրների մեջ առաջատար դիրքերում, ՄԱԿ-ի սանդղակով գերազանցելով Հունաստանին, Պորտուգալիային, Հարավային Կորեային․․․»։ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններին:»

«․․․Երկրում գործող բազմաթիվ կուսակցությունների առկայությունը նպաստում է Ազգի պառակտմանը և տրոհմանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031