Տեղեկացրել ենք, որ Ազգային-Ժողովրդավարական Բևեռն այսօր պատրաստվում է շրջափակել Գյումրիում տեղակայված 102֊րդ ռազմաբազայի երկու մուտքերը։
Հավաքը կոչվում է «Շրջափակում հանուն Արցախի ապաշրջափակման»։ Այս պահին Բևեռի ներկայացուցիչներն ու նրանց միացած քաղաքացիները հավաքվում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում։
Եվ մինչ նրանք կհավաքվեն, ոստիկաններն արդեն շրջափակել են 102-րդ ռազմաբազայի մուտքը։ Գյումրի են բերել ոստիկանական հատուկ ուժեր, մասնավորապես Հատուկ նշանառության գումարտակի ծառայողներին։