Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրադադարը պետք է տևի ոչ թե 36 ժամ, այլ` ավելի երկար». Թուրքիայում հույս են հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը կերկարաձգվի

Հունվար 07,2023 23:43

ՏԱՍՍ. Թուրքիայում հույս ունեն, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմը կերկարաձգվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով, Անկարան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու երկխոսության համար պայմաններ ստեղծելու։

«Մեր կարծիքով՝ հրադադարը պետք է տևի ոչ թե 36 ժամ, այլ` ավելի երկար։ Կողմերի միասնական որոշում դեռևս չի կայացվել այս հարցում, ինչը վկայում է փակուղու մասին, որում գտնվում են հակամարտող կողմերը»,- ասել է Քալընը:

«Երկխոսության գաղափարին պետք է աջակցեն ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Ուկրաինայում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում և ԱՄՆ-ում»,- նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031