Վաղը Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարը, որում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա։ Ուժեղագույնների խմբում են ռուսաստանցիներ Կլեմենտի Սիչովը եւ Սերգեյ Լոբանովը, Վրաստանը ներկայացնող Զուրաբ Ստուրուան, իրանցիներ Բարդիա Դանեշվարը եւ Պուր Աղա Բալա Ամիրեզան, հայաստանցիներ Արթուր Դավթյանը, Դավիթ Շահինյանը, Էմին Օհանյանը Մարիամ Մկրտչյանը եւ Էրիկ Չաքրյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ