Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը անդրադարձել է Արսեն Զախարյանի Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հավանականությանը։
«Չգիտեմ, Զախարյանը կտեղափոխվի՞, արդյոք, ձմեռային այս պատուհանի ընթացքում։ Բայց նրա ինչի՞ն է պետք լոնդոնյան ակումբ տեղափոխվելը։ Այստեղ նա գոնե խաղում է, իսկ «Չելսիում» դեռ պետք է կազմում տեղ ունենալու համար պայքարել։ Բայց Արսենին պետք է հարցնել․ ուզո՞ւմ է նա գնալ, թե՞ ոչ»,-ասել է մարզիչը լրատվամիջոցներին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ