Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը մտահոգությամբ է հետևում Արցախում իրավիճակին․ «168 ժամ»

Հունվար 07,2023 19:25

Արդեն 27 օր Արցախը զրկված է պարենի, վառելիքի, դեղորայքի, մանկական կերի համալրումից, երկրում արդեն սուղ են միջոցները, խանութներն ու դեղատները դատարկ են, մարդիկ երթևեկելու համար վառելիք չունեն: Այս իրավիճակում շատերն են նշում, որ Հայաստանը պետք է դիմի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի համաշխարհային ծրագիր (ՊՀԾ)-ին:

Ի դեպ, ՊՀԾ-ն տարածաշրջանում միակ գրասենյակն ունի Հայաստանում: Ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում գործող գրասենյակ ծրագիրը չունի:

ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը։

168.am-ը դեռևս հունվարի 5-ի առավոտյան դիմեց Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ՝ փորձելով պարզել՝ արդոք ՀՀ կառավարությունը դիմե՞լ է ծրագրին՝ ստեղծված իրավիճակում Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու համար, և առհասարակ կա՞ն դիմումներ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված Արցախում հումանիտար աղետը կանխելու հետ, և ի՞նչ ընթացք է տրված դրանց:

ՊՀԾ հայաստանյան գրասենյակից 168.am-ին ասացին, որ հարցին չեն կարող պատասխանել, սակայն նշեցին, որ ՊՀԾ-ն հայտարարություն է նախապատրաստում, որը կտարածի մոտ օրերս:

«Հայաստանի կառավարությունը հստակ է եղել իր դիրքորոշման և միջազգային հանրությանն ուղղված խնդրանքների մեջ, այդ թվում՝ վերջին օրերին հրապարակայնորեն և ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ ՊՀԾ-ն մտահոգությամբ է հետևում իրավիճակին և արձագանքում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին կատարված հայտարարություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության բաժնի ղեկավար Գոհար Սարգսյանը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031