«Լեգիստ փաստաբանական թիմ» գրասենյակի փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Այդպես էլ ՀՀ որևէ իրավապահ մարմին չանդրադարձավ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ անձնական և ընտանեկան տվյալներ հրապարակելու փաստին:
Հիշեցնեմ, որ ինչ-որ մեկը, վստահաբար իշխանական թևից, «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից տեսաձայնագրությունն ապօրինի ստացել է, որից հետո մարդու անձնական և ընտանեկան բնույթի տեղեկությունները հրապարակել է, որպիսի արարքն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված արարքին: