2022 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության միջոցով ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի որոշ աշխատակիցներ, փոխշահավետ համաձայնության գալով քաղաքացիների հետ, զարտուղի ճանապարհով ընդգրկում են նպաստառուների ցուցակում:
Արդեն դեկտեմբերի 30-ին զեկուցագիր է ներկայացվել, որ Վանաձորի մի քանի քաղաքացիներ, որոնք գտնվում են ֆինանսապես կայուն վիճակում, ընտանեկան նպաստ ստանալու համար անհրաժեշտ միավորներ հավաքելու նպատակով, ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ուղղորդվել եւ ձեւակերպվել են կեղծ ամուսնալուծություններ: Եվ ստանալով միայնակ մոր կարգավիճակ եւ խնամակալ, ընդգրկվել են ընտանեկան նպաստի համակարգում, որի արդյունքում ստացել են ամենամսյա նպաստի գումարներ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: