ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` նշելով, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հրապարակել։
Նշենք, որ իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը գործադիրը օրակարգային է դարձրել զինված ուժերում նախատեսվող բարեփոխումների շրջանակներում: