Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելացնելու նոր բան չկա». Գյուրջինյանը՝ դատարան դիմելու եւ իր դիմումի մասին

Հունվար 07,2023 15:50

Վ. Բրյուսովի անվան համալսարանի շուրջ կրքերը շարունակում են  լարված մնալ: Վ. Բրյուսովի անվան համալսարանի  ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ցոլակ Ակոբյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել էրոր հարկադիր կատարողները համալսարան են գնացել ռեկտորի՝ պարտված թեկնածու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի դիմումի հիման վրա։  Գյուրջինյանը դատարան է դիմել ու պահանջել անվավեր ճանաչել ռեկտորի ընտրությունների արձանագրությունը։ Ըստ Դավիթ Գյուրջինյանի բողոքի՝ խորհուրդը պատշաճ չի կատարել պարտականությունները՝ թույլ տալով գործընթացի կոպիտ խախտումներ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց պարոն Գյուրջինյանից, սակայն նրա հրաժարվեց մեկնաբանություն անելուց: Ընդամենը նշեց, որ ամեն ինչ ասված է, եւ ավելացնելու նոր բան չկա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած ընտրություններում բուհի գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվել էր ռեկտորի պաշտոնում՝ ձայների 12 – 8 հարաբերակցությամբ։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nora says:

    Շատ կարևոր հանգամանք է հաշվի առնել որ Կարինե Հարությունյանը ԿԳ ԾԻԳ-ի տնօրեն եղած ժամանակ բազմաթիվ անգամներ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված ու միշտ ջրից չոր է դուրս եկել։ Հիմա պետք է մի հատ շատ մանրակրկիտ աուդիտ անել ու հաստատ բազմաթիվ չարաշահումներ ջրի երես դուրս կգան։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031