Սոցցանցերում քննարկվում է այն թեման, թե ինչու է ԵՊՀ-ը ռեկտորատը Արցախի շրջափակումից 24 օր անց սկսել հետաքրքրվել այնտեղ մնացած ուսանողների ճակատարգրով: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Մայր բուհից:
ԵՊՀ-ից հետեւյալը փոխանցեցին. «Արցախում մնացած ուսանողների տվյալները վաղուց հավաքագրվել էին: Այդ մասին ռեկտորատի որոշում էր եղել, որ Արցախում գտնվող ուսանողների քննությունները կազմակերպվեն հեռավար: Ու քանի որ քննությունների նախաշեմն է, ֆակուլտետներին եւս մեկ անգամ հրահանգվել է ճշգրտել բոլորի տվյալները, որ սխալմունք չլինի, որպեսզի Արցախում մնացած ուսանողների քննությունները հնարավոր լինի հեռավար կազմակերպել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ