Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Թանկյանը եւ իր մի քանի համաշխարհային դեմք ընկերները թող գնան ու հանրայնացնեն մեր խնդիրը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հենց Նյու Յորքում». «Առերեսում»

Հունվար 07,2023 17:00

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանը («Մրո») հանդես եկավ Արցախի շրջափակմանն առնչվող առաջարկով. «Այ, երբ որ իշխանափոխություն՝ հեղափոխություն եղավ, համաշխարհային հայ դեմքերին բերեցին՝ մեջտեղ գցեցին՝ Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան… Մենք ճանաչված ենք մեր («Մեր խեղճ ու կրակ»,- լրացրեց մյուս հյուրը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը.- Ա. Ի. ) հայ հասարակության մեջ. ելնում՝ ինչ որ բան ասում ենք, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ենք գնում, Ռուսաստանի դեսպանության դիմաց ենք բողոքում, այստեղ-այնտեղ: Բայց մեր խոսքը մեր ազգի, հասարակության մեջ է: Այ, իրենց խոսքը… Ես առաջարկում եմ՝ Սերժ Թանկյանը եւ իր մի քանի համաշխարհային դեմք ընկերները, ինչպես ես էի պաստառ բռնել ՄԱԿ-ի կամ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, թող գնան ու հանրայնացնեն մեր խնդիրը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հենց Նյու Յորքում… Թող ելնեն ու մի բան անեն, որ ողջ աշխարհն այս լռությունից դուրս գա, որ հասկանան, որ կա Արցախ, արցախցի, որ այսօր պատանդ է վերցված ու սա իսկապես աղետ է»:

 

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031