Կապան քաղաքի Արփիկ թաղամասում բացվել է ձնծաղիկը։ Ֆեյսբուքի օգտատեր Ռուզաննա Քարամյանը լուսանկար է տեղադրել իրենց այգուց։ Аravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդհանրապես առաջին ձնծաղիկները փետրվար ամսվա վերջին են նշմարվել, բայց այս անգամ շատ շուտ են բացվել։
«Այսօր առավոտյան զբոսնում էի այգում ու նկատեցի բացված ձնծաղիկներ։ Չեմ կարող բացատրել երեւույթը, գուցե չորային ու տաք եղանակն է պատճա՞ռը։ Կարծում եմ մասնագետները պիտի վերլուծեն»,-ասաց Ռուզաննա Քարամյանը։
Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Քարամյանը:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ