Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեզ պետք են թե խաղաղության պահպանման, թե Արցախ-Հայաստան անխափան կապի երկարաժամկետ ու հաստատուն երաշխիքներ, որ կարող են տալ ՄԱԿ-ի մանդատով գործող միջազգային խաղաղարարները. Արամ Սարգսյան

Հունվար 07,2023 16:03

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ բարեկամ երկրները համարում են, որ Լաչինի միջանցքի փակումը հետևանք է Արցախի չլուծված հիմնահարցի և փորձում են համաձայնեցնել Ադրբեջանի հետ Արցախ մշտադիտարկման խումբ ուղարկելու խնդիրը, այդ թվում՝ բնապահպանական հարցերով։ Մշտադիտարկման խմբի գնահատականով է ՄԱԿ-ի խաղաղարարի կամ զսպող ուժի մանդատ տրվում։ ՄԱԿ-ը նման մանդատ կարող է տալ նաև տեղում կանգնած ռուսական ուժերին, բայց այդ դեպքում նրանք պետք է գործեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ և հովանու ներքո։ Բնականաբար, Ադրբեջանը, իմ կարծիքով՝ նաև Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջանում նոր ուժերի հայտնությամբ։

Հետևաբար, Ալիևը, նման սցենարի ճնշումից ազատվելու համար, փորձելու է ԼՂ իշխանության հետ անուղղակի համաձայնեցնելով, միակողմանի դիտարկում անցկացնել Ծաղկաշենի հանքավայրում և, մետալուրգիական համալիրի չաշխատելու համաձայնություն ունենալով՝ բացել ճանապարհը։

Արցախ միջազգային դիտորդական խմբերի ազատ մուտքը և նրանց մշտադիտարկումը, պետք է դառնա ինչպես ՀՀ իշխանության և հանրության, այնպես էլ արցախահայության հիմնական պահանջ։ Միջազգային դիտորդական խմբերի Արցախ մուտքը մերժելուն տրամաբանական պատրվակ գտնելը անհնարին է և նման պահանջը ոչ միայն փակուղի է մտցնում Ադրբեջանի ԱԳՆ-ին, այլև էլ ավելի ակնհայտ է դարձնում նրանց ոչ կառուցողական լինելը և ռուսական դաշտում գործելը։ Դիտորդական խմբերի Արցախ մուտքի պահանջը Ադրբեջանին քաղաքական ճնշման ենթարկելու լավագույն գործիքներից է, որ բոլոր հարթություններում պետք է կիրառել։ Այլ մոտեցումների դեպքում էլ ճանապարհը, իհարկե, կբացվի, բայց կրկին փակվելը բացառված չէ։

Իսկ մեզ պետք են թե խաղաղության պահպանման, թե Արցախ-Հայաստան անխափան կապի երկարաժամկետ ու հաստատուն երաշխիքներ, որ կարող են տալ ՄԱԿ-ի մանդատով գործող միջազգային խաղաղարարները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031