Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվերապահորեն ողջունել Թուրքիայի կողմից բեռնատար ինքնաթիռների մասով օդային տարածքը բացելու իրապես չնչին  նախաձեռնությունը, նշանակում է՝ պաշտոնապես ընդունել, որ Թուրքիան վերը նշվածի հետ այլևս ոչ մի կապ չունի». Գևորգ Դանիելյան

Հունվար 07,2023 13:55

Արդարադատության նախկին նախարար իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թուրքիան Արցախի պաշարման անմիջական դերակատարներից է, այս երկիրը Արցախի կարգավիճակը մոռացության տալու, ընդհանրապես, մեծ թուրանի գաղափարի հարցում իր առաջնահերթ դերակատարումը երբեք չի թաքցրել, և շնորհիվ ՍԴ հայտնի եզրակացության, հենց այդ խնդրի ձախողման արդյունքում էլ հրաժարվեց Հայ-թուրքական արձանագրություններից։

Ուստի Արցախի համար օրհասական այս օրերին բարձր մակարդակով անվերապահորեն ողջունել Թուրքիայի կողմից բեռնատար ինքնաթիռների մասով օդային տարածքը բացելու իրապես չնչին  նախաձեռնությունը, նշանակում է միայն մի բան՝ պաշտոնապես ընդունել, որ Թուրքիան վերը նշվածի հետ այլևս ոչ մի կապ չունի, իսկ այդ երկրի նախագահը կարող է հավակնել խաղաղության նոբելյան մրցանակի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031