Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է»։