Շարունակվում են խորհրդարանականների այցերը շրջաններ: Խմբերից մեկը, Մարտակերտի շրջանի պատասխանատուների հետ եղել են շրջանի մի քանի գյուղերում, տեղում ծանոթացել խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող կամ նախատեսվող քայլերը:
«Բոլորը հպարտությամբ են մնում գյուղում։ Ամեն մեկն ուզում է իր ներդրումն ունենալ իր հայրենիքում, իր հայրենի հողում։ Ես ինքս Հայաստանից տեղափոխվել եմ 30 տարի առաջ։ Ինձ համար սա սուրբ հող է, չստացվի, որ մեր տղաների արյունը իզուր է թափվել»,- ասում է Ծաղկաշեն գյուղի բնակիչ Լուսաբեր Դավեյանը։