Քիչ առաջ սոցցանցերում տեղեկություն տարածվեց, որ հրդեհ է բռնկվել Սեւ լճի տարածքում, Իշխանասար գյուղին շատ մոտ։ Ըստ նույն աղբյուրի, հնարավոր չէ մարել կրակը, քանի որ մուտք չկա այդ տարածք։
Ըստ Aravot.am-ի արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, հրդեհը Իշխանասար գյուղից բավականին հեռու է, գյուղին վտանգ չի սպառնում։ Ընդհանուր առմամբ հրդեհավտանգ վիճակը ցածր աստիճանի է ու շուտով կմարի, խուճապի կարիք չկա։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ