Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը։ Հրետակոծության հետեւանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը։ Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։
Նշենք, որ ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով, միայն 2022 թվականին նրանք կառուցել են 160 կմ ճանապարհ։ Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։
Բնականաբար, ըստ ընկերության պատասխանատուների՝ դեպքի հետեւանքով կդժվարանան իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի գործարանի աշխատանքը վերականգնվի։
Կարդացեք նաև
Նշենք, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի հանգամանքները պարզվում են։
Փորձագիտական նախնական վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ հրետակոծությունը հակառակորդի կողմից չէ, քանի որ այս զինատեսակով հնարավոր չէր կրակել շատ հեռվից։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ