Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և շնորհավորել հայ ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, հայտնում է «Ալիք մեդիան»։
Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ տոնով նշում են Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնության տոնը»։
Ղարիբաշվիլին նշել է, որ վրացի և հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության և բարիդրացիության։
Վարչապետն ուրախություն է հայտնել, որ այդ հարաբերություններն ավելի են խորանում։
Կարդացեք նաև
Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: